copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:07 01-11-2025

Ադրբեջանավրացական արքայանարինջ՝ հայկականի փոխարեն․ Հրապարակ

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ «Ամեն աշուն Վրաստանից Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ արքայանարինջ՝ կորոլյոկ։

Չնայած Հայաստանում աճեցված արքայանարինջն ավելի համեղ է՝ ավելի արեւային, սակայն Վրաստանում աճեցրածը, գնի էժանության առումով, մեր տեղականի նկատմամբ առավելություններ ունի։

Վրաստանի շատ տարածքներում մեծ քանակությամբ արքայանարինջ են աճեցնում, բայց այստեղ ոռոգման համար արվող ծախսերը Հայաստանի համեմատ շատ քիչ են, եւ հողագործին ձեռնտու է կորոլյոկ աճեցնելը։ Վրաստանի Մառնեուլիի շրջանի եւ Նոյեմբերյան համայնքի այգիները Դեբեդի հովտում են գտնվում եւ Դեբեդ գետի ջրով են ոռոգվում։

Նոյեմբերյանցի այգեգործներն ասում են, որ 1 հեկտարի հաշվով մեկ ոռոգման գինը Հայաստանում մոտավորապես կազմում է 10-15 հազար դրամ, իսկ Դեբեդի մյուս ափին՝ Վրաստանի Մառնեուլիի շրջանում նույն չափերով հողատարածքի մեկ ոռոգման ծախսը 6-7 հազար դրամին համարժեք լարի է։

Ի դեպ, Մառնեուլիի շրջանը հիմնականում ադրբեջանաբնակ է»։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում