Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:25 31-10-2025

Իշխանության արշավը եկեղեցու դեմ դավաճանությունը Արցախից շեղելու փորձ է․ Անաստաս Իսրաելյան

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող վերջին քայլերը, ըստ հասարակական գործիչ Անաստաս Իսրաելյանի, նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը պետության հանդեպ իրականացված դավաճանությունից և Արցախից հրաժարվելու հետևանքներից։

Oragir.News-ի հետ զրույցում Իսրաելյանը նշեց, որ երկրում առկա են լուրջ խախտումներ պետական մակարդակով՝ Սահմանադրության և օրենքների ոտնահարումներից մինչև ժողովրդի իրավունքների անտեսում։

«Էս կողմից ահագին լուրջ բացթողումներ են իրականացվել՝ թե՛ պետական մակարդակով Սահմանադրության խախտումներն, թե՛ պետական մակարդակով օրենքի, ժողովրդի իրավունքների ոտնահարումը։ Մենք էսօր դրա դեմ ենք բոլորս փորձում դիմադրենք, խոչընդոտենք, որ էս երկիրը, որպես Հայաստան, ինքը էլի նույն ձևի մնա, 1000-ամյա տարիներ պատմություն ունեցող»։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում նկատելի է, որ իշխանության գործողությունները ուղղված են հենց եկեղեցու դեմ՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությունը շեղել Արցախին դավաճանելու փաստից։

«Ես որ վերջին ժամանակները նկատել եմ այս եկեղեցու նկատմամբ իրենց գործողության, հենց՝ «կոնկրետ եկեղեցու» ուղղությամբ էդ պրոցեսները, որ փորձում են գեներացնել կամ իրականացնել, իրենք փորձում են հանրությանը շեղել էլ կարևոր իրենց ժողովրդի նկատմամբ, առանձնապես Արցախի նկատմամբ իրականացրած դավաճանությունը։ Որ խոսքի 2-րդ պլան գցենք, որովհետև ամենակարևոր լուրջ իրադարձությունների պատմական ժամանակահատվածում իրենց կողմից եղել է էդ դավաճանությունը»։

Իսրաելյանի համոզմամբ՝ իշխանությունը փորձում է եկեղեցու նկատմամբ ատելություն սերմանել հասարակության մեջ՝ թուլացնելով ազգային ինքնությունը և պետական հիմքերը։

«Ստեղ իրենք եկեղեցու նկատմամբ սկսել են իրագործել էդ ուղղությամբ վրա, որովհետև Արցախն է եղել հայ ազգի ամենալուրջ հիմքը։ Եկեղեցին էլ միջազգային մեծ կառույց է, որ փորձում են կամ վարկաբեկել, կամ եկեղեցու նկատմամբ հանրության մեջ էդ ատելության բանը սերմացնել։ Բայց ես ձեզ ասեմ, սա մի մարդու, մի քանի մարդու բան չի, որովհետև սրանք այնքան չկան, որ մեր ազգի նկատմամբ, շարունակական եկեղեցու նկատմամբ փորձեն ամբողջովին մենք որպես ազգ տարածաշրջանում թուլացնել մեր էությունը»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել