Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:18 31-10-2025

Իշխանության վախերը դրսևորվում են կարգալույծ քահանային աջակցելու միջոցով․ Աննա Կոստանյան

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները, ըստ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի, պետք է դիտարկել ոչ միայն ներքաղաքական, այլև տարածաշրջանային գործընթացների համատեքստում։

Oragir.News-ի հետ զրույցում Կոստանյանը նկատեց, որ այս իրադարձությունները զուգադիպում են Ադրբեջանի տարբեր շրջանակների և հոգևոր առաջնորդների կողմից արված հայտարարությունների հետ։ Նրա խոսքով՝ այդ զուգադիպությունը պատահական չէ և ցույց է տալիս՝ ինչպիսի ուղղությամբ է զարգանում իրավիճակը։

«Ընդ որում, ծրագիրը զուգադիպումը հիմնականում և մասնավորապես Ադրբեջանից եկող հա տարբեր շրջանակների հայտարարություններից հետո։ Եթե խոսում ենք եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, ապա անպայման պետք է հիշեցնենք հերթական անգամենք։ Ան շատ առանցքային իրողությունները տեղի են ունեցել Ադրբեջանի ինչոր մի հոգևոր առաջնորդի կողմից հայտարարությունների արված հայտարարություններից հետո, հ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի կողմից հայ»։

Աննա Կոստանյանի համոզմամբ՝ իշխանության նպատակը հստակ է՝ սասանել Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերը․

«Ես կարծում եմ, որ նպատակը սասանել Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերը ամենաառաջին հերթին կայանում է նրանում, որ օրվա ռեժիմը հրաշալի գիտակցում է՝ Հայ Առաքելական Եկեղեցին այն առանցքային վերջին, ամենակարևոր հանգրվանն է, որ կարող է դառնալ իրենց իշխանությունից հեռացնելու լոկոմոտիվը հայ ժողովրդի համար։ Ոչ թե հոգևորականների ձեռքով, այլ հասարակությունը հենց եկեղեցու համար և եկեղեցու միջոցով կկարողանա ի վերջո նրանց ասել՝ վերջնականապես»։

Նրա կարծիքով՝ իշխանության մոտ նկատվող այս վախերն արտահայտվում են տարբեր գործողություններով՝ այդ թվում՝ կարգալույծ քահանաների նկատմամբ արվող հրապարակային աջակցություններով։

«Դրա համար էդ վախերը դրսևորվում են հենց տարբեր էս քայլերի միջոցով՝ կարգալույծ քահանային աջակցության միջոցով։ Բայց այն մարդիկ, ովքեր որ էդպես շատ ուրախանում են, որ Նիկոլ Փաշինյանն անձնապես իրենց համար անվտանգությունը խոստանում, աջակցում է ինչոր մի պահի, ինչպես բոլորին երբևէ արել է Նիկոլ Փաշինյանը, օգտագործված թաշկինակի պես պարզապես շպրտելո՞ւ է քաղաքական կամ էս պարագայում հոգևոր աղբամանը»։

Կոստանյանը շեշտեց, որ իշխանությունը փորձում է հասարակության տարբեր շերտերի միջև լարումներ ստեղծել նաև հոգևոր դաշտում՝ թուլացնելով եկեղեցու ազդեցությունը որպես ազգային ինքնության հիմնասյուն։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ