Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 30-10-2025

Ամեն ինչ թանկացնում են․ թոշակն ամենաքիչը 200․000 պիտի լինի, որ մարդը գոնե հացի փողը ունենա․ հարցում

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորումը հնարավոր է համարում, որ երկու տարում կենսաթոշակները 50%-ով կարող են բարձրացնել և դրանք կապել նվազագույն սպառողական զամբյուղի հետ։ «ՀայաՔվե»-ն թոշակները 50 %-ով բարձրացնելու պահանջով ստորագրահավաք է սկսում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Գո՞հ եք ձեր թոշակի չափից։ Ինչքա՞ն պիտի լինի ձեր թոշակը, որպեսզի ձեր ծախսերը կարողանաք հոգալ»։

Բոլոր հարցվածները բասական պատասխան տվեցին, նշելով, որ թոշակի նվազագույն չափը պետք է լինի 200․000 դրամը։

«Որ ասեմ այո, կհավատաք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դժգոհ է թոշակի չափից։ «Չէ ոնց եմ գոհ։ Գոնե մինիմալը պիտի 100․000 լինի, որ մարդկանց բավարարի»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ամեն նչ թանկացնում են, բայց թոշակը չեն բարձրացնում։ «Ոչ մեկն էլ գոհ չի։ Էսօր ապրանքը թանկացրել են, ահավոր գներ են, թե առաջ էդ 40․000-ի կառնեիր, հիմա 80․000-ի ես առնում։ Սաղ թանկացրել են, բայց ո՛չ թոշակ են բարձրացնում, ո՛չ աշխատավարձ։ Ամենաքիչը մի 200․000 պիտի լինի, որ մարդ կարանա գոնե մենակ իրա հացի փողը հանի, հլը շոր, կոմունալ չեմ ասում»,- ասաց նա։

«Եթե զուսպ ապրենք, գոնե մի 100․ 000 պիտի լինի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը