Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 13:00 30-10-2025

Հերթական նիստ՝ առանց դժգոհությունների. Կառավարության դիմաց բողոքողներ չկան

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Կառավարության հերթական նիստի օրը, Oragir.News-ը փորձեց պարզել, թե ովքեր են այսօր հավաքվել Կառավարության շենքի դիմաց ու բողոքում Կառավարության գործունեությունից։ Սակայն այս անգամ տարածքում չկային ո՛չ բողոքավորներ, ո՛չ էլ սովորական դարձած բողոքի ակցիաներ։

Վերջին ամիսներին Կառավարության նիստերի օրերին շենքի առջև սովորաբար հավաքվում էին տարբեր սոցիալական և իրավական խնդիրներ ունեցող քաղաքացիներ՝ պահանջելով իրենց հարցերին համարժեք ուշադրություն և լուծում։ Սակայն այսօրվա նիստի ժամանակ բողոքող անհատներ չկային։

Շենքի դիմաց նկատվեց միայն մշտապես այնտեղ գտնվող տարեց կինը, որը գրեթե յուրաքանչյուր նիստի օրը ներկայանում է նույն տեղում։ Նա նաև անցած նիստերից մեկի ժամանակ զրուցել էր Oragir.News-ի հետ՝ պատմելով իր սպանված աղջկա գործով արդարություն չստանալու մասին։ Կնոջ խոսքով՝ տարիներ շարունակ փորձել է հասնել իր պատմության արդար գնահատմանը, սակայն ապարդյուն։

Տակավին անհայտ է, թե ինչու այսօր բողոքի ցույցեր չկային Հանրապետության հրապարակի գլխավոր շենքում։ Ցուցարարների բացակայությունը կարելի է դիտարկել որպես վերջին շրջանում նկատվող քաղաքացիական ակտիվության նվազման միտում։ Ենթադրելի է նաև, որ այս պասիվությունը բարձրացվող հարցերը սոցիալական հարթակներ տեղափոխվելու ցուցիչ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը