copy image url
Ավելին 8 ամիս առաջ - 00:06 30-10-2025

«Ռոսնեֆտի» նավթով լցանավը շրջվել է Բալթիկ ծովում

«Ռոսնեֆտ» նավթով լցանավը Բալթիկ ծովում շրջվել է, հաղորդում է Bloomberg-ը։

Furia նավթային լցանավը, որը բեռնված էր 730 հազար բարել ռուսական նավթով, հանկարծակի փոխել է ընթացքը Բալթիկ ծովում՝ ԱՄՆ-ի կողմից «Ռոսնեֆտի» և «Լուկօյլի» դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո, հայտնում է Bloomberg-ը:

Նավը Պրիմորսկից դուրս է եկել հոկտեմբերի 20-ին եւ ուղևորվում էր Հնդկաստանի Գուջարաթ նահանգ, որտեղ տեղակայված են Reliance Industries եւ Bharat Petroleum ընկերությունների խոշորագույն նավթավերամշակման գործարանները:

Հնդկական Reliance ընկերությունը, որը երկարաժամկետ պայմանագիր ունի «Ռոսնեֆտի» հետ, արդեն հայտարարել է, որ հետևելու է Արևմտյան սահմանափակումներին:

Ամենից շատ դիտված