copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 23:46 29-10-2025

Ընտրությունների նախաշեմին ՔՊ-ի կողմից բարեգործության արգելքը խախտելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Վաղարշապատում ընտրությունների նախաշեմին ՔՊ-ի կողմից բարեգործական միջոցառում իրականացնելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին՝ Վաղարշապատում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլի մեկնարկից 1 օր առաջ գյուղերից մեկում բարեգործական միջոցառում էր իրականացվել, որին մասնակցել էին իշխող ուժի ցուցակում ընդգրկված անձինք։

Բաժանվել էին նվերներ, մատուցվել սնունդ։ «Ականատես» դիտորդական կազմակերպությունը փաստի առնչությամբ հաղորդում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից նյութերն ուղարկվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել