copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:33 29-10-2025

Փաշինյանը վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ընդդիմությունը «փոխաջակցության դաշինքի» կարիք ունի: Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունը ապացուցեց մեկ գերքաղաքական և քաղաքականացված հանգամանք:

Փաշինյանը շատ ավելի ԼՈւՐՋ և շատ ավելի օպերատիվ վերաբերվեց իր իշխանության նկատմաբ վտանգի պոտենցիալ ունեցող գործընթացի կասեցմանը և իր թիմակիցների հնարավոր գայթակղությունների բացառմանը, քան ընդդիմությունը՝ Փաշինյանի իշխանության նկատմամբ վտանգի պոտենցիալի գործնական մեծացմանը և նրա թիմակիցների գայթակղությունների հողի վրա խորացմանն ու բավարարմանը:

Իմիջայլոց, եթե դիրքերը քիչ թե շատ ամուր լինեին, լեգիտիմությունը միջին, իսկ սեփական իշխանությունն էլ գոնե կայուն, Դավիթի նկատմամբ և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ այսպիսի կտրուկ և բիրտ գործողությունների չէր գնա, որովհետև վստահ կլիներ, թե սեփական թիմի կայունության վրա, թե ուժային համակարգի ամրության և հավատարմության և թե իր համակարգի կայունության վրա:

Լավ օրից չէ, որ յուրաքանչյուր մարտահրավեր բնում է խեղդում: Լավ օրի, որ լիներ կօգտագործեր մարտահրավերը քաղաքական հմտությամբ ու բազմաքայլությամբ իր համակարգի, թիմի խոտանները վեր հանելու և չեզոքացնելու համար:

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է:

P.S. Ազատագրում Դավիթին, ներկա ու ապագա բոլոր քաղբանտարկյալներին: Դա միան ժամանակի հարց չէ, այլ նաև քաղաքական ջանքի հարց: Ընդդիմությունը «փոխաջակցության դաշինքի» ընկալում պետք է ունենա, հակառակ դեպքում անունները կվերածվեն թվերի: Ընդունեք սա որպես օրինակ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին