copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:22 28-10-2025

Ազատությու՛ն քաղբանտարկյալներին, նրանց արժանապատիվ շարքը համալրեց ևս մեկը՝ ուժեղ տղա Դավիթ Համբարձումյանը. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Քաղբանտարկյալ» բառն իմ համար սոսկ տեսական հասկացություն չէ։ Այդ բառը լսելիս միանգամից մտքիս են գալիս հազար ու մի պատկերներ՝ ամրություն ու արժանապատվություն արտահայտող դեմքեր, ընտանիքի անդամների թաց աչքեր, մտերիմների մտահոգ զանգեր, գործընկերներիս հետ «ուղեղայն գրոհներ», ցասում ու հույս, հազար ու մի գույն ու ձայն ու էմոցիա։

Մինչ օրս ինձ թվում էր, որ «քաղբանտարկյալ» ասվածը պատկերացնում եմ հինգ մատիս պես։
Պարզվեց՝ ոչ։ Պարզվեց՝ չեմ կարող պատկերացնել այն մարդու կամքի ու ոգու ուժը, որը լավ գիտակցելով տևական ապօրինի բանտարկության հեռանկարը, ունենալով ընտրության ռեալ հնարավորություն, հերիք չի՝ որոշում է վերադառնալ ու ապօրինաբար բանտարկվել, մի բան էլ՝ նեղանում է նրանցից, ովքեր խորհուրդ են տալիս չվերադառնալ։

Դավիթ Համբարձումյանն այսօր բոլորիս տվեց տղամարդկության, անձնազոհության ու ոգու ամրության օրինակ, ու անկեղծ ասած՝ չգիտեմ. ինքս ի վիճակի կլինեի՞ նույնն անել։

Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։ Նրանց արժանապատիվ շարքը քիչ առաջ համալրեց ևս մեկը՝ ուժեղ տղա Դավիթ Համբարձումյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող