Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 19:40 28-10-2025

Իրավական առումով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ խաղի մեջ. Տիգրան Աբրահամյան

Լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ասաց, որ իրավական առումով Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ խաղի մեջ։

Նա նշեց, որ ներկայիս իշխանությունը փորձում է գործընթացը հնարավորինս վերահսկողության տակ պահել, սահմանափակել մրցակցային ուժերի մասնակցությունը և զսպել նրանց, ովքեր կարող են վտանգ ներկայացնել՝ հատկապես ընտրությունների նախօրեին։

«Մինչև ընտրական պրոցեսներ այս իշխանությանը պարզապես իշխանությունից զրկելը շատ ավելի ակտուալ է դարձել»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ նման իրավիճակը մարդկանց մեջ ամրապնդում է այն մոտեցումը, որ իշխանությունը փորձելու է վերահսկել գործընթացը մինչև ընտրություններ։

Աբրահամյանը նաև խոսեց Հայ առաքելական եկեղեցու դերի մասին՝ նշելով, որ վերջին շրջանում աննախադեպ հարձակումները ցուցադրում են իշխանության վերաբերմունքը եկեղեցու հանդեպ, որը դիտարկվում է ոչ միայն որպես հասարակության համերաշխությունն ու կենսունակությունը ապահովող ինստիտուտ, այլ նաև քաղաքական ազդեցություն ունեցող ուժ։

Լրագրողների դիտարկմանը, թե Դավիթ Համբարձումյանին 2018 թվականին մեղադրանք է առաջադրվել Հովտաշատ գյուղում տեղի ունեցած միջադեպի համար, Աբրահամյանը պատասխանեց. «Իշխանության տարածած տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը, համենայնդեպս Դավիթ Համբարձումյանի մասնակցության մասով։ Այդ տեսանյութերում չկա այն, ինչ ներկայացնում են։ Եվ այն մարդիկ, ովքեր ժամանակին ցուցմունք են տվել, պարզապես հրաժարվել են այդ ցուցմունքներից»։

Նա նաև նշեց, որ իշխանության հարվածները միտված են հանրության ընկալումները ձևավորելուն՝ մանիպուլյացիաների միջոցով և մրցակիցներին իշխանությունից հեռացնելու նպատակով։

Մանրամանսերը՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը