copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 23:58 27-10-2025

Միքայել Արզումանյանը լոկ Նիկոլի ցուցումով ռազմագերի էր Հայրենիքում. Գեղամ Մանուկյան

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«3 տարի և 57 օր քաղաքական հետպնդման, նիկոլի անձնական վրեժխնդրության հետևանքով անազատության մեջ մնալուց հետո այսօր փոխվեց Արցախի Հանրապետության ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը. ռեալ կալանքի փոխարեն տնային կալանք։

Քանիցս բարձրաձայնել եմ, անգամ խորհրդարանում եմ մշտապես խոսել բարձրաստիճան զինվորականների, պաշտոնյաների մոտ, որ նա լոկ Նիկոլի ցուցումով ռազմագերի է Հայրենիքում։

Այս ողջ ընթացքում մշտական այցերիս ու տեսակցություններիս ժամանակ, երկար զրույցների ընթացքում դիմացս հայրենասեր, ռազմագետ, իր նպատակներից ու երազանգներից չհրաժարվող զինվորական էր, որ Արցախյան Ազատամարտին միացել էր դեռ պատանի տարիքում։

Ավելի ուշ նրա մասին դեռ երկար կխոսեմ, այսօր միայն պիտի գնահատանքի խոսք հղեմ նրա այն ընկերներին, զինակիցներին, որոնք չուրացան նրան ու մնացին կողքին։ Այսօր էլ, նոր պատգամավորությունը ստանձնած ավագ ընկերոջս՝ Պետրոս Մեղրյանի հետ շտապել էի Վարդաշեն ՔԿՀ, հիշելով, որ խափանման միջոցի դատը կայանալու է վաղը։ Բայց մուտքի մոտ հսկիչների անակնկալն էր՝ գեներալին այսօր են տեղափոխել դատարան։

Իսկ հետս տարել էի նախօրեին լրագրող Մարիամ Պետրոսյանի հուզիչ գրառումը Միքայել Արզումանյանի մասին, ուր նա հիշեցնում է, որ 5 տարի առաջ, այս օրը ամենավճռական ու դժվարին պահին գեներալը չտատանվեց ու ստանձնեց ՊԲ հրամանատարի պատասխնատու պաշտոնը, քաջ գիտենալով ձախողման վտանգներն ու դրա անձնական հետևանքները։ Տարել էի, որ նորից համոզվի, հակառակ իշխանության բոլոր փորձերին, նրան հիշում են ու գնահատում։

Ու վերջապես շատ անձնական՝ Միշկային ամեն անգամ այցի գնալիս, նաև՝ մեկ այլ խորը կարոտիս էի հագուրդ տալիս, կարոտ, որ դեռ շարունակվում է ու հույս, որը երբեք չի տկարանում։

Հ.Գ. նա այսօր այլ հարցում է հաղթել այս իշխանություններին ու նրանց փոքրոգությանը, բայց թերևս այդ մասին ընտանիքը կխոսի…»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին