Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 21:45 24-10-2025

Վեհափառի զավակներն ենք մենք, իսկ անառակները հետ կգան. Թովմաս Առաքելյան

Oragir.News-ի հետ զրույցում Թովմաս Առաքելյանը ողջունեց կրկեսի վերաբացումը և ընդգծեց, որ մեր հայրենակիցները չեն մոռանում բարեգործների նվիրվածությունը: Նա հատուկ ընդգծեց Սամվել Կարապետյանի աշխատանքը՝ նշելով, որ նա շարունակում է լավագույնս ծառայել իր ժողովրդին և հայրենիքին, և համոզված է, որ հայ ժողովուրդը գնահատում է ոչ միայն այս ձեռքբերումները, այլև նրա մյուս բարեգործությունները Հայաստանում։ Նրա խոսքով՝ քրիստոնեական արժեքների լույսի ներքո, ցանկացած ջանք՝ եկեղեցու հանդեպ ատելություն կամ պառակտում ստեղծելու համար, դատապարտված է ձախողման:

Առաքելյանը շեշտեց, որ իշխանական որոշ որոշումներ միտված են հասարակությունում պառակտում սերմանելու և հայկական եկեղեցին զանազան աղանդներից պաշտպանելու անհրաժեշտությունը ընդգծելու համար:

«Մեր եկեղեցին մի հոտ է և մի հովիվ ունի՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին, և բոլոր նրանք, ովքեր դեմ են դուրս գալիս Վեհափառ Հայրապետի կաթողիկոսական ինստիտուտին և Լուսավորչի գահին, կոտարանան Հայ Առաքելական եկեղեցուց։ Բոլոր նրանք, ովքեր մայր չեն ճանաչում եկեղեցին, չեն կարող հայ ճանաչել Աստծուն։ Մենք մեկ համայնք, մեկ ընտանիք ենք, և մեր ընտանիքի անդամն է պարոն Սամվել Կարապետյանը, և մեր ընտանիքի անդամն է Վեհափառ Հայրապետը։ Իսկ նրանք, ովքեր հարցնում են՝ զավակ ունի՞ արդյոք Վեհափառ Հայրապետը, այո, Վեհափառ Հայրապետի զավակները մենք ենք։ Իսկ նրանք, ովքեր նրա իրավասությունների ու առաջնորդության դեմ են դուրս գալիս, Վեհափառ Հայրապետի «անառակ զավակներն» են, և վաղ թե ուշ հետ կգան»,— ասաց Թովմաս Առաքելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել