Ըստ էության 10 ամիս առաջ - 21:00 24-10-2025

Ըստ էության․ Հայաստանում հիմա աղջիկ ուզելուց ճշտում են՝ ծնողները հո նիկոլական չե՞ն․ Սոնա Աղեկյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանին։ Նրա հետ խոսել ենք նոյեմբերի 16-ին Էջմիածնում սպասվող ՏԻՄ ընտրությունների, ՔՊ-ի հնարավոր պարտության, եկեղեցու դեմ նոր թափ ստացած եկեղեցու արշավի, կարգալույծ արված հոգևորականի, նրա մատուցած պատարագին մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության, Սամվել Կարապետյանի մեղադրանքը ծանրացնելու, Երևանում առկա սոցիալական և կառավարման խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ։ Աղեկյանը շեշտում է՝ պետք է պայքարել Հայաստանում տիրող անբարո իրավիճակի դեմ։

«Մենք պայքարում ենք մեր երկրում առկա անբարո իրավիճակների դեմ, իսկ Հայաստանում 2018-ից այս կողմ ամեն ինչ անբարո է»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ կիրակի օրը ինքը մասնակցելու է կարգալույծ հռչակված հոգևորականի մատուցած պատարագին, Աղեկյանը նկատեց․ «Անելու է ամեն ինչ, որ իր հոգին փառավորվի։ Ինքն ուզում ա, որ հայը հայի արյուն թափի, որ հոգին փառավորվի»։

Սոնա Աղեկյանը նկատում է․ «Հիմա Հայաստանում աղջիկ ուզելուց ճշտում են՝ հո ծնողները նիկոլական չե՞ն»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը