copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 23:45 23-10-2025

Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը հրաժարվել են ցուցմունքներից. փաստաբան

Դավիթ Համբարձումյանի դեմ ցուցմունք տված 4 անձից 3-ը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել են իրենց ցուցմունքներից։

Ֆեյսբուքյան իր էջում Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գործից մանրամասներ է ներկայացրել։

Նրա խոսքով` դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք չի կատարել։

«Այսինքն՝ դատարանում հարցաքննված որևէ վկա մեղադրական ցուցմունք չի տվել։ Դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական վերդիկտ։ Նաև կարևոր մի հանգամանք ևս։ Դավիթի նկատմամբ այս դեպքով կիրառելի էր համաներումը 2018 թվականի աշնանը ընդունված օրենքով, եթե նա դատապարտվեր մինչև 6 տարի, իսկ հոդվածը 4-ից 7 տարի է նախատեսում։ Մինչև 6 տարի դատապարտվելու դեպքում կկիրառվեր համաներում և բնականաբար պատժից կազատվեր։ Բայց դատավորը տալիս է պատիժ 6 տարի 3 ամիս, այսինքն՝ մի քանի ամիս ավել, և խափանման միջոցը, որի պայմանները երբեք Դավիթը չի խախտել, փոխում է կալանքի»,- ասել է փաստաբանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ