copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 20:09 23-10-2025

Աղոթքի հատուկ կարգ է մատուցվել Մկրտիչ, Միքայել ու Բագրատ Սրբազանների համար

Հոկտեմբերի 22-ին, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի նախագահությամբ տեղի ուենցավ թեմի հոգևորականաց ժողովը։

Հայտնում են Արագածոտնի թեմից։

Ժողովականներին ներկայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը՝ Արագածոտնի թեմի Վարչական խորհուրդ հաստատելու վերաբերյալ՝ հետևյալ կազմով․
Հոգեշնորհ Տ․Շնորհք աբեղա Պալոյան (ատենապետ),
Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Բարսեղյան (անդամ),
Արժանապատիվ Տ․Մուշե քահանա Վահանյան (անդամ)։

Թեմակալ առանորդի ապօրինի կալանավորման և հարկադիր բացակայության պայմաններում Վարչական խորհուրդը կոչված է տնօրինելու թեմի ընթացիկ գործերը։

Ժողովի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական, ծիսական և հովվական կյանքին առնչվող հարցեր։ Քահանա հայրերը անդրադարձ կատարեցին նաև Եկեղեցու կյանքում առկա մտահոգիչ իրավիճակին, որնց շուրջ ծավալված քննարկումներից հետո ժողովը որոշեց.
Ամեն կիրակի հավարտ Սուրբ Պատարագի կատարել աղոթքի հատուկ կարգ՝ անազատության մեջ գտնվող առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, ինչպես նաև Միքայել ու Բագրատ Սրբազաների և նվիրյալ զավակների համար։

Շաբաթը մեկ անգամ թեմի սրբավայրերից մեկում կատարել միասնական ժամերգություն, որի մասին կանխավ կտեղեկացվի։

Ժողովն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։

«Զխաղաղութիւն շնորհեա եկեղեցւոյ քում սրբոյ, զխաղաղութիւն և զանշարժութիւն ի թշնամեաց պատերազմէ. և հաստատեա ի մի հաւատ զկաթողիկէ եկեղեցի. զքեզ խոստովանիմք տէր և աստուած կեցո զմեզ» (Ժամագիրք)

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի