copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:11 23-10-2025

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը 2 ամսով կալանավորվեց

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ`Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը` Գևորգ Ղուկասյանը։
Ղուկասյանը Գյումրիի ավագանու Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ է։

Նշենք, որ Գյումրիի քաղաքապետի ընտանիքի նկատմամբ հետապնդումներ են սկսվել. երեկ էլ ձերբակալվել է Ղուկասյանի եղբորորդին։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվել է նաև «Մեր ձևով» ժողովրդական շարժման Շիրակի մարզի համակարգող, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը: Նշենք, որ Ռուբեն Մխիթարյանը ընդամենը փորձել է օգնել բերման ենթարկվող խոշտանգվող քաղաքացուն։

Հիշեցնենք, որ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են նույն հոդվածով`ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը