Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 7 ամիս առաջ - 21:57 22-10-2025

ՆԱՏՕ-ն ցանկանում է Ուկրաինայում հրադադար առանց նախապայմանների. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է անհապաղ հրադադար Ուկրաինայում՝ առանց նախապայմանների։

«Այո, կանգ առեք այնտեղ, որտեղ հիմա գտնվում եք՝ սա է մեր գլխավոր ուղերձը»,- ասել է Ռյուտեն՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի կողմից առանց նախապայմանների անհապաղ հրադադարի աջակցության մասին հարցին։

Նա փորձել է սա ներկայացնել որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշում՝ հրադադարի մասին հարցին պատասխանելով. «(ԱՄՆ) նախագահն ինքը կիրակի օրը ասաց. կանգ առեք այնտեղ, որտեղ գտնվում եք։ Մենք այսօր կխոսենք այս մասին»։

Ռյուտեն, ըստ էության, հաստատել է, որ մտադիր է Թրամփի հետ քննարկել ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների տեսլականը հակամարտության ավարտի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն արդեն 2 միլիարդ դոլարի զենք են գնել Ուկրաինայի համար և մտադիր են ակտիվացնել այդ ջանքերը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել