copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 19:43 22-10-2025

Արամ Ա-ն Կանադայի վարչապետի հետ հանդիպմանը բարձրացրել է արցախահայության վերադարձի իրավունքի հարցը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարք Քարնիի հետ։

«21 Հոկտեմբեր 2025-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչներուն հետ, Օթթաուա կատարած պաշտօնական այցելութեան ընթացքին հանդիպում մը ունեցաւ Գանատայի Վարչապետ Ն.Վ. Մարք Քարնիի հետ։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.ին կ՚ընկերակցէին՝ Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան, Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդի անդամ եւ Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովի պատգամաւոր՝ Րաֆֆի Տօնապետեան, եւ Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի ատենապետ Խորէն Տիմիթեան։

Հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետը եւ պատուիրակութեան անդամները երախտագիտութիւն յայտնեցին Վարչապետին՝ իր ծառայութեան եւ գանատահայ համայնքին նկատմամբ ցուցաբերած հետաքրքրութեան համար։ Քննարկուեցան բազմազան հարցեր՝ ներառեալ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը, Արցախահայութեան անվտանգութեան եւ վերադարձի իրաւունքի ապահովման գերխնդիրը, Ազրպէյճանի մէջ կամայականօրէն կալանաւորուած հայ գերիներու ազատ արձակման հրամայականը, ինչպէս նաեւ՝ Արցախի հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանման հրատապ անհրաժեշտութիւնը։

Վեհափառ Հայրապետը նաեւ իր դիտարկումները ներկայացուց Միջին Արեւելքի քաղաքական զարգացումներուն վերաբերեալ՝ անդրադառնալով տարածաշրջանի բնակչութեան դիմագրաւած մարտահրաւէրներուն եւ անոնց հետեւանքով ստեղծուած բարդ իրադրութեան։ Ան շեշտեց կայունութեան, արդարութեան եւ համագործակցութեան կարեւորութիւնը՝ միաժամանակ ընդգծելով միջ-կրօնական երկխօսութեան դերը՝ իբրեւ խաղաղութեան եւ համակեցութեան կայուն հիմք։

Վարչապետ Քարնին եւ Վեհափառ Հայրապետը փոխանակեցին մտքեր սոյն հրատապ նիւթերուն շուրջ՝ վերահաստատելով Գանատայի եւ հայ ժողովուրդի համատեղ յանձնառութիւնը՝ մարդկային իրաւանց, արդարութեան եւ խաղաղութեան արժէքներուն։ Հանդիպումը նշանաւորեց կարեւոր փուլ մը Գանատայի եւ գանատահայ համայնքին միջեւ շարունակուող երկխօսութեան մէջ՝ ընդգծելով այն ամուր յարաբերութիւնը, որ հիմնուած է համատեղ արժէքներու ու փոխադարձ յարգանքի հիման վրայ»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ