copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:53 25-10-2022

Քաղաքակա՞ն, թե՞ սովորական ստուգումներ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Փաստ» թերթն այս օրերին մարզերից տեղեկություններ է ստանում, որ տեղական իշխանությունները նոր գրոհ են նախաձեռնել հանրակրթական դպրոցների ուղղությամբ։ Ընդ որում, մեզ դիմողները նշում են, թե դա բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Մեր ստացած տեղեկությունների համաձայն, վերջին շաբաթների ընթացքում մասնավորաբար Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի մոտ երկու տասնյակ դպրոցներում ստուգումներ են անցկացվում։ Դրանք տարբեր բնույթի են՝ դպրոցավարությունից ու դասավանդման մեթոդիկայից սկսած՝ վերջացրած դպրոցական ճաշարանների մաքրությամբ։

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա, և կարծես հերթական ստուգման գործընթացի հետ գործ ունենք, սակայն հետաքրքիր է, որ խոսքը հատկապես այն դպրոցների մասին է, որոնց տնօրենները վերջին մրցույթներում, հակառակ իշխանությունների ջանքերի՝ անցկացնել «յուրային» թեկնածուի, կարողացել են հանձնել քննությունները և վերանշանակվել իրենց պաշտոններում։ Բանն այն է, որ այդ տնօրեններին աշխատանքից հեռացնելու համար այլ գործիքակազմ իշխանությունները (տվյալ դեպքում՝ մարզպետները) փաստացի չունեն, ուստի գործի են դրել նման կարգի ստուգումներ՝ «անցանկալի» տնօրեններից ազատվելու համար։

Ի դեպ, մենք տեղեկություն ունենք նաև, որ որոշ տնօրենների վրա անգամ քրեական վարույթներ են նախաձեռնված, սակայն դրանց մասին դեռ մանրամասներ հայտնի չեն։ Թերթի տեղեկություններով, դպրոցի տնօրեններից բացի իշխանությունները նախատեսում են փոխել նաև մարզերի մոտ 30 մանկապարտեզի տնօրենների. այդ փոփոխություններն առաջին փուլում իրականացվելու են հիմնականում այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարը իշխանության ներկայացուցիչ է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել