Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:25 21-10-2025

Մանվել Գրիգորյանին մահվանից հետո էլ հանգիստ չեն թողնում․ նրա վճիռը կբողոքարկվի

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մասնակի բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի համաձայն ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց։

Oragir.News-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ գնահատելով դատարանի կայացրած վճիռը, նշեց, որ այն ոչ իրավաչափ է, և օրենքով սահմանաված կարգով կբողոքարկվի վերադաս ատյան։

«Նախ՝ դատարանը մասնակի է բավարարել դատախազության հայցը։ Բավարարված մասով կբողոքարկենք։ Ուսումնասիրելուց, բողոքը գրելուց հետո հարցազրույց կտամ»,- ասաց փաստաբանը։

Հարցին՝ բողոքարկելու համար ի՞նչ ժամակետներ են սահմանված, փաստաբանը նշեց, որ վճիռը ստանալուց հետո ՀՀ օրենքով մեկամսյա ժամկետ է տրվում։

Հիշեցնենք՝ 2022 թվականի հունիսի 28-ին Գլխավոր դատախազության կողմից դատարան էր ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում՝ ընդդեմ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների և նրան փոխկապակցված անձանց:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ