copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 12:40 21-10-2025

Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության նախագահին

Թորոնթոյի մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետին այցելեց Ռամկավար Ազատական Կուսակցութեան (ՌԱԿ) նախագահ Մայք Խարապեանը։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադառնալու մեր ժողովուրդը` Հայաստանի թէ՛ սփիւռքի մէջ, դիմագրաւող մարտահրաւէրներուն։ Այս ծիրէն ներս, Մայք Խարապեան առաջարկեց Վեհափառ Հայրապետին, որ Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ ՌԱԿ-ի վերին ներկայացուցիչներու միջեւ դարձեալ հանդիպում մը նախաձեռնէ։ Ան նաեւ յիշեցուց, որ տարիներ առաջ Նորին Սրբութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցած նման հանդիպումներ դարձած էին մեծապէս օգտաշատ, միջկուսակցական գործակցութեան իմաստով։ Ան միաժամանակ շեշտեց, որ համասփիւռքեան օրակարգերու, ինչպէս՝ ցեղասպանութեան, Արցախի եւ ընդհանրապէս հայ դատին, ինչպէս նաեւ ներգաղութային գործակցութեան օրակարգերու շուրջ կազմակերպուած նման հանդիպում մը մեծապէս կրնայ նպաստաւոր դառնալ:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով նման առաջարկ մը, շեշտեց միջկուսակցական գործունէութեան կենսական անհրաժեշտութիւնը մեր պատմութեան ներկայ ճակատագրական ժամանակներուն մէջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ