Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 7 ամիս առաջ - 22:11 20-10-2025

Ո՞վ է Թուրքիայի ամենահարուստ մարդը. Forbes-ի նոր ցանկը

Forbes-ի թարմացված միլիարդատերերի ցանկի համաձայն՝ Թուրքիայում ամենահարուստ մարդն այժմ Համդի Ուլուքայան է՝ 13.7 միլիարդ դոլար կարողությամբ։ Մուրաթ Ուլքերը 5.4 միլիարդ դոլար ունեցվածքով երկրորդ տեղում է։

Forbes-ի նոր ցանկը

Աշխարհահռչակ Forbes ամսագրի 2025 թվականի վերջին ցուցակը ցույց է տալիս, որ երկար տարիներ առաջին հորիզոնականը զբաղեցրած «Yıldız Holding»-ի խորհրդի անդամ Մուրաթ Ուլքըրն իր տեղը զիջել է «Chobani» թթվասերի և յոգուրտի արտադրող ընկերության հիմնադիր Համդի Ուլուքայային։

Ուլուքայայի կարողությունը աճել է ԱՄՆ-ում իրականացված ներդրումների, պետական խրախուսանքների և բաժնետոմսերի արժեքի բարձրացման հաշվին՝ հասնելով 13.7 միլիարդ դոլարի։

Forbes-ը նշում է, որ նա դարձել է համաշխարհային ցանկի 200-րդ տեղը զբաղեցնողը, իսկ թուրք միլիարդատերերի ընդհանուր կարողությունը գերազանցել է 80 միլիարդ դոլարը։

Թուրք միլիարդատերերի առաջին հնգյակը

Երկրորդ տեղում է Մուրաթ Ուլքըրը՝ 5.4 միլիարդ դոլար կարողությամբ, որի բիզնես շահույթը «Godiva» և «Ülker» բրենդերի միջոցով մնացել է կայուն։ Երրորդ տեղում է Շաբան Ջեմիլ Ղազանջըն՝ 4.7 միլիարդ դոլար կարողությամբ, որի բիզնեսները ընդգրկում են էներգետիկա և շինարարություն։

Հաջորդները՝ Հյուսնյու Օզյեյին՝ 4.2 միլիարդ դոլար, և Սեմահաթ Սևիմ Արսելը՝ 3.8 միլիարդ դոլար կարողությամբ։ Forbes-ը հայտնում է, որ Թուրքիայում միլիարդատերերի թիվը հասել է 35-ի՝ ընդհանուր կարողությամբ ռեկորդային մակարդակի։

Ուլուքայայի պատմությունը

Էրզինջանում (հայ․ Երզնկա) ծնված Համդի Ուլուքայան 1972 թվականին՝ անասնապահությամբ զբաղվող ընտանիքում։ Ավարտել է Անկարայի համալսարանը, ապա տեղափոխվել ԱՄՆ՝ 1994-ին։ 2005-ին 1 միլիոն դոլարով գնել է լքված յոգուրտի ֆաբրիկա և հիմնել «Chobani»-ն։

Այսօր ընկերությունը վերահսկում է ԱՄՆ շուկայում յոգուրտի սպառման շուրջ 20 տոկոսը՝ տարեկան շուրջ 2 միլիարդ դոլար շրջանառությամբ։ Ուլուքայան հայտնի է նաև որպես ներգաղթյալների իրավունքների պաշտպան՝ կարողության մոտ 10 տոկոսը նվիրաբերելով բարեգործական ծրագրերին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել