Ուղիղ եթեր
-
Մամուլ 4 տարի առաջ - 13:05 22-09-2021

Forbes-ը կազմել է 2020-ին ամենաբարձր եկամուտներն ունեցած ռուսաստանցի միլիարդատերերի ցանկը

Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է 2020 թվականին ՌԴ-ում ամենաբարձր եկամուտն ունեցած միլիարդատերերի ցանկը: Խոսքն այն եկամուտների մասին է, որոնք միլիարդատերերը ստացել են ակտիվների վաճառքի կամ շահաբաժինների տեսքով:

Վարկանիշը գլխավորում է «Սևերստալ»-ի գլխավոր սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը. ըստ ամսագրի, Մորդաշովի և նրա ընտանիքի եկամուտը նախորդ տարի աճել է գրեթե 25%-ով (1,7 մլրդ դոլար):

Վարկանիշի առաջատար եռյակում ներառված են Նովոլիպեցկի մետալուրգիական գործարան
տնօրենների խորհրդի նախագահ և հիմնական բաժնետեր Վլադիմիր Լիսինը, որի եկամուտները գնահատվում են 1,48 միլիարդ դոլար, ինչպես նաև USM Holdings-ի ղեկավար Ալիշեր Ուսմանովը ՝ 1,43 մլրդ ցուցանիշով:

Առաջին հնգյակը եզրափակել են «Լուկօյլ» ընկերության ղեկավար Վահիտ Ալեքպերովը (1,14 մլրդ դոլար) և սենատոր Սուլեյման Քերիմովը և նրա ընտանիքը (922 մլն դոլար):

2020 թվականին ամենաբարձր եկամուտ ունեցող միլիարդատերերի ցուցակում հաջորդը հանքարդյունաբերական և մետալուրգիական «Նորիլսկ Նիկել» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոտանինն է, որի եկամուտները մեկ տարում գնահատվում են 897 մլն դոլար, ապա հաջորդում են Անդրեյ Սկոչը և նրա ընտանիքը (875 մլն դոլար), Վիկտոր Ռաշնիկովը (828 միլիոն դոլար), Գենադի Տիմչենկոն (788 միլիոն դոլար), Ռոման Աբրամովիչը (645 միլիոն դոլար):

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին