Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 17:20 20-10-2025

Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար էր և Վեհարանի գրոհի փորձարկում

«Քաղաքական տարբեր հարթակներից հայտարարում էին, որ շուտով ձերբակալելու են Վարդան Ղուկասյանին, և ձերբակալեցին։ Սա ինքնին խոսուն փաստ է։ Այս տարի երկու ընդդիմադիր քաղաքապետ է ընտրվել․ մեկը՝ սպանվեց, մյուսը՝ ձերբակալվեց։ Սա մտածելու տեղիք է տալիս, թե արդյոք Հայաստանում ժողովրդավարական հաստատություններից առաջինը՝ ընտրական գործընթացը, գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի»,- Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը, ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հարցին՝ հանարավո՞ր է՝ սա քաղաքական հաշվեհարդար էր՝ հաշվի առնելով ԱԱԾ աշխատակիցների և իրավապահների բիրտ գործողությունները, Մելիքյանն նկատեց․

«Սա քաղաքական հաշվեհարդար էր և նաև Վեհարանի գրոհի նախապատրաստություն, կամ՝ ավելի ճիշտ՝ փորձարկում, որովհետև ողջ ոստիկանակական և իրավապահ համակարգն էդտեղ էր։ Ես դա նաև էդ տեսանկյունից եմ դիտում։ Կարծում եմ՝ շատ հավանական է, որ այս շաբաթն էլ սկսենք Վեհարանում էդքան ուժերի կուտակումից և այլն․․․ այս ամեն ինչը փոխկապակցված եմ համարում» ։

Մեկնաբանելով իշխանության վարքագիծը, փաստաբան Ռուբեն Մելիքյանը կարծիք հայտնեց․ «Արևմուտքը նրանց տվել է քարտ-բլանշ, դրա հիման վրա ինչ ուզում՝ անում են։ Այդքան բան»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել