Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:04 19-10-2025

Գյումրիում մարդիկ քվեներով լուռ հեղափոխություն արեցին. կոչ եմ անում Վաղարշապատում ևս ակտիվ քվեարկել

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը Էջմիածնում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ անդրադարձել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ ընդգծելով, որ Վաղարշապատում ձևավորվելու է նոր իշխանություն։

«Վաղարշապատում լինելու է Վաղարշապատ 1, որովհետև մենք համոզված ենք՝ «Մայր Հայաստանը» լուրջ աշխատանքի շնորհիվ այստեղ ստանձնելու է իշխանության պատասխանատվությունը։ Ինչո՞ւ մենք կարողացանք Գյումրիում ՔՊ-ին մեր մինիմալ խնդիրը՝ իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին, իրականացնել։ Քանի որ առաջին հերթին «Մայր Հայաստան» շարժումը, այն ժամանակ շարժում էր, հիմա՝ կուսակցություն, քաղաքականացրեց այդ ընտրությունները՝ մինչև վերջ։ Այն ընտրությունները, որոնք ՔՊ-ականները փորձում էին դարձնել «ժեկի պետի» կամ «տնտեսվարի» ընտրություններ»,– ասաց Մալխասյանը։

Նրա խոսքով՝ Գյումրիում հասարակության ներսում ձևավորվեց նոր քաղաքական ֆոն, և մարդիկ հասկացան, որ քաղաքական ակտիվությամբ հնարավոր է հասնել փոփոխության․ «Մարդիկ հասկացան, որ քաղաքական ակտիվության շնորհիվ կարելի է հաղթանակի հասնել, գնացին ընտրատեղամասեր և, ըստ էության, քվեներով լուռ հեղափոխություն արեցին»։

Մալխասյանը դիմեց նաև Վաղարշապատի բնակիչներին՝ կոչ անելով առավելագույն մասնակցություն ցուցաբերել առաջիկա ընտրություններին․ «Խնդրում եմ մեր սիրելի վաղարշապատցիներին առավելագույն մասնակցություն ցուցաբերել ընտրությունների ժամանակ, գնալ ընտրատեղամասեր և քվեարկել հնարավորինս շատ։ Դա հիմնական երաշխիքներից մեկն է, որ ՔՊ-ն այստեղ ոչ միայն իշխանազրկվելու է, այլև «Մայր Հայաստանը» կվերցնի պատասխանատվությունը՝ Վաղարշապատում դառնալով իշխանություն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից