copy image url
Մամուլ 10 ամիս առաջ - 07:36 18-10-2025

Իրանական սերուցքի հիմքով կաթնամթերքի ռիսկերը առողջապահության մասով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ Հայաստանի կաթնամթերքի շուկան վերջին ամիսներին բախվել է մտահոգիչ միտումի. Իրանից մեծ քանակությամբ սերուցք է ներմուծվում, որի ծագումն ու որակը հստակ վերահսկողության չեն ենթարկվում։ Ներմուծվող հումքը օգտագործվում է տարբեր կաթնամթերքի՝ կարագի, թթվասերի, պաղպաղակի եւ կաթնաշոռի արտադրության համար՝ «տեղական արտադրության» պիտակով։
Պետական եկամուտների կոմիտեն «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչեւ 2025 թ. օգոստոսի 1-ը Հայաստան է ներմուծվել շուրջ 1472 տոննա սերուցք, ընդհանուր 1.5 մլրդ դրամ արժողությամբ։
Միայն 2025 թ. առաջին 7 ամիսներին ներմուծվել է 823.5 տոննա, որի արժեքը գերազանցել է 1.68 մլրդ դրամը։
Ներմուծում իրականացրած ընկերությունների թվում են՝
«Պրոգրես Ս.Ս», «ՄԻԼԼԿԱԹ», «Դուստր Մարիաննա», «Ստեպպրոգրես», «Թամարա», «Միլք ափ պլյուս», «Խաք», «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ները։

Մասնագետների մտահոգությունը
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ առողջապահության նախարարությունը պարտավոր է արձագանքել, քանի որ հարցը միայն տնտեսական չէ, այլեւ առողջապահական։
Նրա խոսքով՝ առանց պատշաճ լաբորատոր վերահսկողության ներմուծվող սերուցքը կարող է առաջացնել մի շարք վտանգներ՝
• մանրէաբանական՝ սննդային թունավորումներ, աղիքային վարակներ,
• քիմիական՝ ալերգիկ ռեակցիաներ, լյարդի եւ երիկամների ախտահարումներ,
• ինչպես նաեւ սննդային արժեքի կորուստ, քանի որ սառեցված կամ վերամշակված հումքը կորցնում է սպիտակուցներն ու վիտամինները։
Պողոսյանը հիշեցնում է, որ Ռուսաստանում վերահսկիչ մարմինները արդեն սահմանափակել են իրանական կաթնամթերքի շրջանառությունը, իսկ Հայաստանում նման քայլեր դեռ չեն արվել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ