Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:57 17-10-2025

Ֆասթ Բանկը ներկայացել է DigiTec 2025-ին իր թվային նորարարություններով

Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ DigiTec 2025-ին՝ ներկայացնելով Բանկի նորարարական մոտեցումները։

Ֆասթ Բանկը ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում այցելուներին անվճար տրամադրել է Visa Gold պրեմիում կարգի ԱկնՔարտեր, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնաոճությամբ։ Այցելուներին ներկայացվել է նաև վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։ Այն փոխարինում է ֆիզիկական քարտին և հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։

Բանկի տաղավարում իրականացվել են նաև հետաքրքիր ու ինտելեկտուալ խաղեր՝ լի բազմազան նվերներով:

Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանն ասել է․ «DigiTec-ը շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, մեր տեխնոլոգիական ֆինտեք համայնքի համար: Շատ ուրախալի է, որ շուրջ երկու տասնամյակ կարողանում են ապահովել այս միջոցառումը և ապահովել այս հոսքը, որը մենք տեսնում ենք երեք օրերի ընթացքում:

Ուրախալի է, որ Ֆասթ Բանկը ներկայացված է, կարողանում ենք կիսվել մեր գիտելիքով, մեր փորձով, մեր տեղեկատվությամբ, պրոդուկտներով և ստանալ հետաքրքիր առաջարկներ և համագործակցություններ»:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որտեղ առաջնորդվում են նորարարական գաղափարներով և լուծումներով։

Ֆասթ Բանկը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել