copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 09:29 17-10-2025

Տավուշում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են 21-ամյա Միհրան Ս.-ի վարած «ՎԱԶ 2107» և 28-ամյա Գոռ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու «ՎԱԶ 2107»-ի միջից դուրս են բերել Սեյրան Մ.-ին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վերջինը տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ արձանագրվել է նրա մահը:

Հրշեջները «Mercedes»-ի միջից էլ դուրս են բերել Եղիշե Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ