Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 7 ամիս առաջ - 21:42 16-10-2025

Բացահայտելով բնությունը․ հայտնի են 2025 թ. վայրի բնության լավագույն լուսանկարիչները

Ամփոփվել է «Տարվա վայրի բնության լուսանկարիչ» Լոնդոնի Բնության պատմության թանգարանի կողմից կազմակերպվող ամենամյա մրցույթը, որը տարբեր անվանակարգերում պարգևատրում է բացառիկ լուսանկարների հեղինակներին։

2025 թվականի «Տարվա վայրի բնության լուսանկարիչ» մրցույթի հաղթողները ընդգծում են բնության աշխարհի անսահման բազմազանությունը։ Որոշ լուսանկարների կատարելագործման համար պահանջվել է ավելի քան տասը տարի, իսկ մյուսները արվել են ընդամենը մի քանի վայրկյանում, սակայն յուրաքանչյուր լուսանկարիչ կարողացել է որսալ այնպիսի տպավորիչ կադր, որը գրավել է ժյուրիի ուշադրությունը։

Այս հեղինակավոր ամենամյա մրցույթը, որը կազմակերպում և իրականացնում է Լոնդոնի Բնության պատմության թանգարանը, այս տարի ստացել է ռեկորդային 60,636 մասնակցության հայտ՝ աշխարհի 113 երկրներից։ Լուսանկարները գնահատվել են անանուն կերպով՝ միջազգային փորձագետներից բաղկացած ժյուրիի կողմից, որոնք հաշվի են առել լուսանկարների յուրօրինակությունը, տեխնիկական կատարելությունը և ստեղծագործական մոտեցումը։

Բնության իրողությունների, այդ թվում՝ բնական միջավայրի ոչնչացման և գիշատիչների կենսակերպի լուսաբանումը մրցույթի առաքելության կարևորագույն մասն է կազմել: Մրցույթի մեկնարկից ի վեր՝ 1965 թվականից սկսած, այն պարգևատրել է այն լուսանկարները, որոնք բացահայտում են կենդանիների հիացմունք առաջացնող գեղեցկությունը և լուսաբանում են վայրի բնությանը սպառնացող վտանգները ֆոտոլրագրության միջոցով:

«Այս տարի՝ մրցույթի 61-րդ թողարկման ժամանակ, մենք ուրախ ենք շարունակել «Տարվա վայրի բնության լուսանկարիչ» նախագիծը՝ որպես վիզուալ սթորիթելինգի հզոր հարթակ, որը ներկայացնում է բնության աշխարհի բազմազանությունը, գեղեցկությունն ու բարդությունը, ինչպես նաև մարդու հետ կապը»,- նշել է Բնության պատմության թանգարանի տնօրեն Դագ Գարը հայտարարության մեջ։

15 անվանակարգերում հաղթողները, ինչպես նաև մրցույթի մեծ պորտֆոլիոյի համար ընտրված 100 լուսանկարները, կցուցադրվեն Լոնդոնի Բնության պատմության թանգարանում հոկտեմբերի 17-ից բացվող ցուցահանդեսում։ Առաջին անգամ ցուցահանդեսում կներկայացվի նաև կենսաբազմազանության ամբողջականության ինդեքսը (Biodiversity Intactness Index)՝ թանգարանի կողմից ստեղծված ցուցանիշ, որը չափում է, թե տվյալ լուսանկարներում պատկերացված շրջաններում որքան բնական կենսաբազմազանություն է պահպանվել։

Ստորև կարող եք տեսնել հաղթող լուսանկարների ընտրանին, որոնք ներկայացնում են աշխարհի տարբեր անկյուններից վայրի բնության կադրեր։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել