Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 15:10 16-10-2025

Բելգիայի թագուհին այցելել է Ծաղկունքի այլընտրանքային նախակրթարան

Բելգիայի թագուհին այցելել է Ծաղկունք համայնքի այլընտրանքային նախակրթարան՝ տոնելու վաղ մանկական ուսումնառության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանը։

«Մեզ համար մեծ պատիվ էր ողջունել Բելգիայի թագուհի, Նորին Մեծություն Մաթիլդային Ծաղկունք համայնքի այլընտրանքային նախակրթարանում՝ տոնելու վաղ մանկական ուսումնառության կարևորությունը:

Նախադպրոցական ծառայությունը հիմնվել է ԿԳՄՍ նախարարության և Սևան համայնքի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ»,-նշվում է հաղորդագրությունում։