Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:42 16-10-2025

Խնդիրների խորքում քաղաքական շերտեր էլ կան․Գառնիկ Դանիելյանը բեռնատարի վարորդների մոտ է

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կառավարության շենքի դիմաց բեռնատարների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ անդրադարձավ ոլորտում առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ խնդիրների խորքում քաղաքական շերտեր էլ կան և կառավարությունը պետք է իրական աջակցություն ցուցաբերի քաղաքացիներին։

«Մարդիկ այսօր իրենց գոյությունը պահելու համար պիտի եկամուտ ստանան։ Եթե անընդհատ հարկային բեռը ավելացնում ես, նրանց խնդիրներով չես զբաղվում, բնական է, որ մարդիկ հայտնվում են անելանելի վիճակում։ Շատերը բեռնատարներն ունեն վարկային միջոցներով ձեռք բերած, և եթե ամիսներով չեն կարողանում աշխատել, ապա ի՞նչ պիտի անեն՝ վարկերը չփակե՞ն, թե՞ տունը կորցնեն»,– ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ պետությունը չի կարող անտարբեր մնալ քաղաքացիների սոցիալական ծանր վիճակի հանդեպ․ «Պետության պարտականությունն է ստեղծել բոլոր պայմանները, որ մարդը խնդիր չունենա։ Այլապես ինչի՞ համար է կառավարությունը՝ հենց այսպիսի իրավիճակների կանխարգելման և արագ արձագանքման համար»։

Դանիելյանը նշեց, որ բեռնափոխադրումների ոլորտում տևական ժամանակ խնդիրներ են կուտակվել, սակայն դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն արվում․ «Ասում են՝ հանդիպել ենք, հարց ենք քննարկել։ Բայց եթե արդյունք չկա, այդ հանդիպումները զրոյական արժեք ունեն։ Արդյունքը պիտի չափվի ոչ թե խոսքերով, այլ մարդկանց վիճակի բարելավմամբ»։

Պատգամավորը նաև արձագանքեց վարորդների դիտարկմանը, թե Վրաստանում հայ վարորդների նկատմամբ վերաբերմունքը վատթարացել է․
«Այո, դա նաև մեր արտաքին հարաբերությունների հետևանք է։ Եթե երկրի ղեկավարները գործընկերային և փոխվստահելի հարաբերություններ չեն ունենում այլ երկրների ղեկավարների հետ, բնականաբար, դա անդրադառնում է նաև մեր քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի վրա։ Մենք նման վերաբերմունքի փոփոխություններ ենք տեսնում թե՛ Վրաստանում, թե՛ Ռուսաստանում»։

Դանիելյանը շեշտեց, որ խնդիրը նոր չէ․ «Այս հարցերը բարձրաձայնվում են ամիսներ շարունակ, բայց մինչ օրս լուծում չեն ստացել։ Իսկ եթե խնդիրները միայն ավելանում են, նշանակում է՝ կառավարությունը չի գործում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին