Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 16:10 15-10-2025

Նորմա՞լ է ձեզ համար, որ զարթնել ու տեսել եք, որ առևանգել են երկրիդ 8 հոգևորականի. Գոհար Մելոյան

Լրագրողների հետ զրույցում իրավաբան Գոհար Մելոյանը նշեց, որ Սամվել Կարապետյանը արդեն մոտ 4 ամիս ապօրինաբար ազատազրկված է և դասական քաղաքական բանտարկյալ է։ Նա հիշեցրեց, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականին ընդունել է 1900-րդ բանաձևը, որով սահմանվել է քաղաքական բանտարկյալի հասկացությունը, որն ունի 5 կոմպոնենտ, և դրանցից թեկուզ մեկի առկայությունը բավական է մարդու քաղաքական բանտարկյալ ճանաչելու համար։

«Սամվել Կարապետյանը ընդամենը 2 րոպեանոց հարցազրույց է տվել, որտեղ ասել է, որ կանգնելու է եկեղեցու կողքին իր ձևով։ Անմիջապես դրանից հետո նրա նկատմամբ իրավական գործընթացներ են մեկնարկել, ինչը ակնհայտ քաղաքական նպատակահարմարություն է ցույց տալիս»,- ընդգծեց Մելոյանը։

Նա պարզաբանեց, որ խոսքի ազատության օգտագործումը քրեական մեղադրանքի հիմք չի կարող հանդիսանալ, քանի որ գործողությունները պետք է փաստական լինեն, իսկ այս դեպքում իրավապահ մարմինները անգամ ձևական հնարավորություն չեն տվել՝ հիմնավորելու, որ Սամվել Կարապետյանը իրական գործողություններ է կատարել։ Մելոյանը նաև շեշտեց, որ քաղաքական հրահանգավորված գործընթացները սկսվում են գործադիր իշխանության մակարդակով և շարունակվում իրավապահ մարմինների գործողություններով՝ ուժի ցուցադրության նպատակով։

«Արդյունքում մարդը ազատազրկվում է, և ԵԽԽՎ-ի նշած կոմպոնենտները հենց այսպիսի դեպքերում են կիրառելի»,- եզրափակեց իրավաբանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ