Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 09:34 15-10-2025

Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման քննությունը հետաձգվել է․ նիստը կշարունակվի այսօր

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը հետաձգվել է։ Դատական նիստը կշարունակվի այսօր՝ ժամը 15։00-ին։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Նիստը սկսվեց, երևի թե, 20 րոպե ուշացմամբ։ Չնայած ունենք քննչական խումբ, որը բաղկացած է 53 քննիչների, բայց չհասցրեցին ժամանակին ներկայանալ։ Միջնորդությունը ներկայացրեց քննիչը, եթե դա կարելի է իհարկե ներկայացնել եզրույթով անվանել։ Քննիչը պարզապես կարդում էր միջնորդությունը՝ մի միջնորդություն, որը ոչ մի կապ չունի Սամվել Կարապետյանի հետ։ Այդ մասով մեր աշխատանքը կրկնակի բարդանում է, երբ դու գործ ունես իրավաբանության հետ, դա մեկ այլ պատմություն է։ Կարող էին կարդալ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», ավելի հետաքրքիր կլիներ»,-ասել է Վարդևանյանը։

Նշենք, որ շուրջ 8 ժամ տևեց Հակակոռուպցիոն դատարանում գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։ Դատարանի բակում էին շարունակում մնալ հազարավոր քաղաքացիներ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի։ Այնտեղ էին նաև Կարապետյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու բազմաթիվ աջակիցներ։

Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ «մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա»: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Այսօր ժամը 18։00-ին մեկնարկել է Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։

Հիշեցնենք նաև, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է:

«Մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,- հայտնել են ՔԿ-ից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան