copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 11:55 14-10-2025

Էրեբունի վարչական շրջանում կոյուղատարից թափվող կեղտաջուրը ողողել է ամբողջ թաղամասը. shamshyan.com

Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցի բնակիչները և այնտեղ գործող մանկապարտեզ հաճախող սաների ծնողներն իրենց վրդովմունքն են ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին:

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Մոտ 2 ամիս է՝ այս գարշահոտն ենք շնչում, դիտահորից կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց, մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզ երեխաները չեն կարողանում մտնել, ամբողջ հոտը մի քանի 100 մետրից զգացվում է:

Ուր ասես՝ դիմել ենք, Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Էրեբունու թաղապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական պատասխան:

«Վեոլիա ջուր»-ը ասում է՝ դա մեր տիրույթում չի, մենք նման ջրահեռացման գիծ չունենք մեզ մոտ հաշվառած, հետևաբար անելիք չունենք:

Հիմա չգիտենք՝ ով ա սրա դեմն առնելու:

2 անգամ նույնիսկ մանկապարտեզ հաճախելուց 2 երեխա է ընկել կեղտաջրերի մեջ:
Սովորաբար ամառն ասում են՝ լուսամուտները բաց պահեք, մեզ մոտ դուռ ու լուսամուտ նենց ենք զմռսել, որ էս հոտը չմտնի տներով:

Խնդրում ենք, պահանջում ենք՝ մի բան արեք, մի ամբողջ թաղամաս փրկեք էս կեղտից ու գարշահոտոից, թե չէ՝ ինչի՞ է նման, հակասանիտարական վիճակ ու ամեն պահի վարակի ստեղծում ու բռնկում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին