copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 16:09 12-10-2025

Շնորհավո՛ր տոնդ, իմ վարդագույն քաղաք, դու այն հավերժական Երևանն ես, որում ամփոփվում է մեր ապագայի հույսը

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Մենք յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը նշում ենք մեր քաղաքամայր Երևանի ծննդյան տոնը։

Շնորհավո՛ր տոնդ, իմ վարդագույն քաղաք, շնորհավոր 2807-ամյակդ։ Դու միաժամանակ և՛ աղջիկ ես՝ գեղեցկությամբ վառվող, և՛ մայրիկ ես` գորովանքով գրկախառնվող` և՛ տատիկ՝ հիշողությամբ մեծ ու հզոր։ Քեզ հետ զրուցելիս միշտ մտածում ես, թե ինչպես կարելի է լինել այդքան հին ու այդքան չարաճճիորեն երիտասարդ։

Եթե Հայրենիքը մեր բոլորիս հայրն է, ապա դու, Երևան, այն մայրն ես, որին երբեմն ուզում ես հակաճառել, բայց միշտ վերադառնում ես նրա գիրկը։ Քո փողոցներում ծնվել են մեր հաղթանակների երգերը, քո պատերի տակ հնչել են նաև մեր ցավերը։ Դու մեր հավաքական հիշողությունն ես՝ կենդանի, շնչող ու երբեմն քմահաճ։

Բայց այս դժվարին ժամանակներում, երբ փորձում են մեզ պարտադրել «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ մերժելով պատմականն ու երանելի ամեն մի հիշողություն, սկսել եմ մտավախություն ունենալ․ հանկարծ մի օր չկարծեն, թե քո ծննդյան թիվը կարելի է «վերագտնել» ըստ նոր քաղաքական ճաշակի։ Ասես քո հազարամյակները կարելի է կտրել ու նորից հաշվել՝ նայելով ոչ թե Արին Բերդին, այլ իշխանության «նոր» օրացույցին։

Սակայն, իմ Երևան, քո հազարամյակները չեն կարող փոխվել իշխանական քմահաճույքներից, քո հիշողությունը չի կարող ջնջվել ժամանակավոր վկայականներով։ Դու այն հավերժական Երևանն ես, որից սկսվում է և որում ամփոփվում է մեր ապագայի հույսը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ