Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 12:40 12-10-2025

Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ողբերգություն է, որի հետ դեռ չենք հաշտվել. Լևոն Օհանյան

Այսօր Փարաքարի սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի հարազատներն ու աջակիցները ակցիա են անցկացնում Մերձավանում՝ պահանջելով Ախտոյան ընտանիքի վտարումը համայնքից:

Ինքնաբուխ ակցիա է, նախապես պլանավորված բան չկա, համայնքի բնակիչները իրենց աջակցությունն են հայտնում Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վալոդյա Գրիգորյանի ընկերը՝ Լևոն Օհանյանը:

Ըստ նրա՝ լարվածությունը առկա է, և կարող են սրացումներ լինել, ուստի զուր չէ իրավապահների ներկայությունը համայնքում:

Լևոն Օհանյանը պնդում է՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ողբերգություն է, որի հետ դեռ իրենք չեն հաշտվել. չեն հավատում, որ Վալոդյան այլևս իրենց հետ չէ:

Մանրամասները՝ տեսանյութում: