copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 10:04 12-10-2025

Տաթև գյուղում բռնկված խոշոր հրդեհը մարվել է 10 ժամ անց. այրվել են տունն ու անասնագոմն

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17:23-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Տաթև գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել էր որ, հրդեհը բռնկվել է Տաթև գյուղի 18-րդ փողոցի երկհարկանի տներից մեկում։
Տեղեկանում ենք, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:15-ին, մարվել՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 03։47-ին: Այրվել են տունը (150 քմ), անասնագոմը (48 քմ) և մոտ 1000 հակ կուտակած անասնակեր․ սահմանվել է հերթապահություն:

Նշենք, որ ըստ օգտատերերի՝ տունը վարձով տրված էր հնդիկ ու իրանցի բանվորներին։ Նրանցից մեկը փայտի վառարանը վառել է ու վառարանի դուռը թողել բաց։ Վառվող փայտը վառարանից ընկել է հատակին, տանից մնացել են միայն քարե պատերը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում