copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 22:46 11-10-2025

Լիաննա՛ Պետրոսյան, ո՞վ է քեզ վերապահել լիազորություն՝ հանդես գալու արցախցիների անունից. Ռոման Երիցյան

«Արցախցիներն առ այս պահը որևէ մեկին չեն լիազորել հանդես գալ իրենց անունից կամ ներկայացնել իրենց շահերը այս կամ այն բնագավառում, հետևաբար որևէ մեկը բոլոր արցախցիների անունից իրավունք չունի հանդես գալ»,- այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը:

Նա ընդգծել է, որ Լիաննա Պետրոսյանը այս կամ այն ասպարեզում իրեն ներկայացնում է որպես արցախցիների շահերը ներկայացնող անձ:

«Բայց արդյո՞ք բնակչության մեծամասնությունը վերապահել է Լիաննա Պետրոսյանին լիազորություն՝ ներկայացնելու արցախցիների շահերը։ Կարծում եմ՝ ոչ, որովհետև վստահ եմ, որ արցախցիների մեծամասնությունը արժանապատիվ անձինք են և չեն կարող իրենց լիազորությունը վերապահել այնպիսի անձի, ով ակտիվորեն համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ․․․ Ո՞վ է այդ անձին վերապահել հանդես գալ իմ կամ այլ անձի անունից: Լիաննա՛ Պետրոսյան, կոնկրետ ես քեզ որևէ լիազորություն չեմ վերապահում՝ ներկայացնելու մեր շահերը ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների հետ հարաբերություններում: Որևէ լիազորություն, իմ անունից խոսելու հարցում, չեմ տալիս քեզ»,- ասել է նա:

Մանրամասները՝ Երիցյանի տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում