copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 15:41 11-10-2025

Պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում․ Տեր Արամ

Տեր Արամ քհն․ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8.32)
Ճշմարիտ է այն, ինչ նույնական է իրականության հետ։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հայտարարություն տարածեց, որով համոզում է լսարանին, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը ինձ ժողովի է հրավիրել և ես չեմ ներկայացել, ինչի պատճառով ժողովը չի իրականացել։ Այստեղ պետք է ասել, որ ժողովն արդեն մի քանի օր է փակ դռների ետևում իրականացնում են` պատրաստելով փաթեթներ իմ և քահանա եղբայրներիս դեմ։

Բայց փորձեմ հակիրճ անդրադառնալ հայտարարությանը.

Հանձնախմբի քարտուղարի կողմից բանավոր, ապա իմ պահանջով նաև գրավոր հրավեր եմ ստացել, որին պատասխանել եմ գրավոր` խնդրելով ներկայացնել ժողովին հրավիրելու նպատակը։ Երեք անգամ գրավոր կերպով խնդրել և ակնկալել եմ պատասխան, սակայն և ոչ մի արձագանք, որովհետև արդարության և ճշմարտության կշեռքը գտնվում է ոչ ճիշտ ձեռքերում, իսկ «խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առաջ» (Առակաց գիրք)։

Ինչ ես եմ խոսել, ասել եմ բաց, ուղիղ, հանրային և «ծածուկ ոչինչ չեմ ասել» (Հովհաննես 18.20), իսկ արձագանքը կուլիսային է, ֆեյքերով և ծպտված, միշտ ծուղակային։ Ծածուկ, գաղտագողի ու հանկարծակի գործելաոճը որդեգրվում է ընդդեմ հերթական զոհի։ Բայց Աստված ասում է, որ ամեն ծածուկ բան պիտի բացահայտվի (Ղուկաս 8.17) և արդեն իսկ բացահայտ է…
Վերջում տեղադրում եմ Հանձնախմբի և իմ նամակագրությունը` ապավինելով բոլորիդ արդարամտությանը։

Աստված օգնական և պահապան ամենքիս։

հգ.
1.Սիրով պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում։2. Քանի որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն այլևս պատրաստակամ կերպով պատասխանում է լրագրողների հարցերին, կոչ եմ անում բոլոր լրագրողներին` Ձեզ և հանրությանը հետաքրքրող և շուրջ 30 տարի անարձագանք թողնված բոլոր հարցերն ուղղեք` Ձեր էջերում նշելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին։Հիշեցնենք, որ երեկ Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել էր իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։

Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ