copy image url
Արտաքին 10 ամիս առաջ - 20:10 10-10-2025

Չգիտեմ՝ արժանի՞ է, թե՞ ոչ ԱՄՆ գործող նախագահը Նոբելյան մրցանակի. Պուտին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ բան է անում բարդ և երկարատև հակամարտությունների կարգավորման համար ողջ աշխարհում. ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, երբ պատասխանել է այն հարցին, թե արդյոք արժանի էր ԱՄՆ առաջնորդը Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Ի դեպ, մրցանակն այսօր հանձնել են վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին։

«Արժանի՞ է, թե՞ ոչ ԱՄՆ գործող նախագահը Նոբելյան մրցանակի՝ չգիտեմ, բայց նա իրոք շատ բան է անում, որպեսզի լուծի բարդ, տասնամյակներ տևող ճգնաժամերը»,- ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև հայտնել է դեպքերի մասին, երբ Նոբելյան կոմիտեն մրցանակ է շնորհել մարդկանց, որոնք «խաղաղության համար ոչինչ չեն արել». նման որոշումներով նրանք հսկայական վնաս են հասցրել Նոբելյան մրցանակի հեղինակությանը, կարծում է ՌԴ նախագահը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին