copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 19:10 10-10-2025

Պակիստանի ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Աֆղանստանի Պակտիկայի նահանգին

Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչները լույս հոկտեմբերի 10-ի գիշերը հարված են հասցրել Աֆղանստանի արևելյան Պակտիկայի նահանգին: Այս մասին հաղորդել է Tolo News աֆղանական հարթակը՝ հղում անելով տեղական աղբյուրների։

«Գիշերը Պակիստանի ռազմաօդային ուժերի կործանիչները գրոհել են Պակտիկայի նահանգի Բարմալ գավառի «Մորգխա» շուկայի վրա»,- ասվում է հարթակի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մոտավորապես կեսգիշերին կատարված ավիահարվածի հետևանքով զոհեր չկան, սակայն ամբողջությամբ ավերվել է շուրջ տասը խանութ, ևս մի քանիսն այրվել են։

Հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան պակիստանյան անօդաչու թռչող սարքը Քաբուլում գրոհել էր զրահապատ արտաճանապարհային մեքենայի վրա, որում գտնվում էր Պակիստանի թալիբների ղեկավար Նուր Վալի Մեհսուդը, ինչպես նաև նրա հնարավոր ժառանգորդներ Սեյֆուլլա Մեհսուդը և Խալիդ Մեհսուդը։

Pakistan Observer պարբերականի տվյալներով՝ այրված մեքենայում գտնվող բոլոր երեք անձինք, ենթադրաբար, զոհվել են։ Աֆղանստանի իշխանությունները դեռևս սպառիչ մեկնաբանություններ չեն տվել միջադեպերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Աֆղանստանում հաշտեցման հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը կոչ է արել Քաբուլին և Իսլամաբադին անհապաղ բանակցություններ անցկացնել ահաբեկիչներին ապաստարաններ տրամադրելու խնդրի շուրջ և զերծ մնալ փոխադարձ զինված գործողություններից։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում