copy image url
Արտաքին 9 ամիս առաջ - 13:25 10-10-2025

Ալիևը խոսել է Բերձորը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին

Դուշանբեում այս պահին տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Ալիևի ելույթը, որտեղ նա խոսել է նաև Բերձորը (Լաչինը) այս տարի ԱՊՀ մշակույթի մայրաքաղաք հռչակելու մասին․ «Շնորհակալություն եմ հայտնում ԱՊՀ պետությունների ղեկավարներին՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի շրջանի Լաչին քաղաքի՝ այս տարի ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի թեկնածությանը աջակցելու համար:
Այս տարվա հունիսին Լաչինում տեղի ունեցավ «ԱՊՀ մշակույթի մայրաքաղաքի տարվա» բացման արարողությունը, որի ընթացքում ներկայացվեց տեղեկատվություն այս հին ադրբեջանական հողի պատմության և մշակութային ժառանգության մասին»: