copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 11:08 10-10-2025

Փաշինյանական իշխանությունը խժռում է իր «գաղափարախոսության» տակ ծվարածների կյանքն ու ապագան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սրբազան պայքարի» գործով դատավարությանը մեր գործընկեր Արթուր Սարգսյանը կյանքի դասեր էր տալիս մարդկային արժանապատվության, պարզ ճշմարտությունների և բանականության վերաբերյալ, որի կարիքը դահլիճում նստածներից ոմանք ակնհայտորեն ունեին:

Դատավարություններից, փաշինյանական իրականությունից դուրս կա կյանք, որտեղ բոլորը պետք է պատասխան տան իրենց քայլերի համար:

Այսօրվա մղձավանջն ավարտվելու է և իրենց նիկոլական քաղաքականությունում ամուր տեղավորվածները մի օր առերեսվելու են իրականության հետ:

Ու շատերի պարագայում, երբ թափ կտան պաշտոնն ու իշխանությունը, տակը ոչինչ չի մնա, որովհետև փաշինյանական իշխանությունը խժռում է իր «գաղափարախոսության» տակ ծվարածների կյանքն ու ապագան: