Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 18:17 09-10-2025

Խնդրում եմ՝ երեխուս ատեստատը տվեք. քաղաքացի

Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, բողոքի ակցիայի ընթացքում Մավրիկ Ղազարյանը պատմեց իր թոռան կրթական խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ թոռը՝ Համլետ Արմենի Ղազարյանը, մեկ տարի առաջ վերադարձել է բանակից, սակայն արդեն երկար ժամանակ չի կարողանում ստանալ դպրոցական ատեստատը, ինչի պատճառով չի կարողանում շարունակել ուսումը։

«Մի տարի է, որ թոռս բանակից եկել է, լավ ծառայող էր, լավ տղա։ Հիմա ուզում են երեխուն վատ բանով կապել՝ նարկոմանություն, հանցագործություն, գողություն։ Տղաս ավարտել է, քննությունները տվել է, բայց չեն տալիս ատեստատը, որ կարողանա մի տեղ ընդունվել։ Էս ինչի՞ են ուզում, որ երեխաները փողոցում մնան։ Ես միայն մի բան եմ խնդրում՝ թող տան երեխու ատեստատը, գնա, սովորի»,- ասաց Մավրիկ Ղազարյանը։

Նա նշեց, որ դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, սակայն որևէ արձագանք չի ստացել.

«Գնացել եմ նախարարություն, ասել են՝ սպասեք։ Տնօրենն էլ ասում է՝ թղթերը չեն եկել։ Ամբողջ տարին անցել է, երեխեն չի կարող սովորել։ Ես ոչինչ չեմ ուզում, միայն՝ թող ատեստատը տան, որ ընդունվի, թեկուզ հեռակա»։

Մանրամասները՝ տեսանյութում։
 

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում