Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:45 09-10-2025

Արցախի հարցը փակելով՝ ժողովրդի հույսն ու հավատը կտրում են․ արցախցի

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Կառավարության շենքի դիմաց անցկացված ակցիայի ժամանակ «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ, Արցախի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ քննադատելով Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցում։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում միջազգային հարթակներում տարբեր երկրների ղեկավարներ կրկին բարձրացնում են արցախահայության հարցը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ խուսափում են դրան արձագանքելուց։

«Հետևելով վերջին իրադարձություններին՝ տեսնում ենք, որ ներկա իշխանությունը ամեն կերպ փորձում է փակել Արցախի հարցը։ Մինչ միջազգային տարբեր ղեկավարներ խոսում են արցախահայության ապագայի և հնարավոր վերադարձի մասին, մեր իշխանությունը ժողովրդի հույսն ու հավատն է կտրում։ Այսօրվա ակցիայի նպատակը հենց դա է՝ կոչ անել, որ ներկա իշխանությունը ընդհանրապես չխոսի Արցախի մասին, որովհետև իրենք իրավունք չունեն Արցախի ժողովրդի անունից խոսելու»,- ասաց Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովուրդը երբեք մանդատ չի տվել այս իշխանությանը իր անունից հանդես գալու համար․

«Արցախի ժողովուրդը իր ինքնորոշումն ու անկախությունը ձեռք է բերել ազատագրական պայքարով և զոհողությամբ։ Իսկ ներկա իշխանությունը եկել է, զրոյացրել է ամեն ինչ և թշնամու հետ համագործակցելով՝ տարել է Արցախը հանձնման»։

Անաստաս Իսրայելյանի խոսքով՝ իրենց պահանջն է՝ վերականգնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը միջազգային մակարդակով․

«Մենք ուզում ենք, որ մեր իրավունքները ամրապնդվեն և բարձրաձայնվեն բոլոր միջազգային հարթակներում։ Վաղվա օրը ներկա իշխանության օրոք չի գալու։ Երբ իշխանության գան նորմալ, հայանպաստ ղեկավարներ, այդ ժամանակ Արցախը նորից կվերածնվի։ Ես հավատում եմ, որ դա անպայման իրականություն է դառնալու»։

Իսրայելյանը նաև հավելեց․

«Ես ասում եմ՝ հայ ազգի երկու թշնամին չպետք է որոշեն արցախցիների և ամբողջ հայ ժողովրդի ապագան։ Եթե Արցախը լիներ, Սյունիքի հարցը չէր ծագի։ Արցախի կորստով վտանգվել է ամբողջ Հայաստանի անվտանգությունը»։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան