copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 15:55 09-10-2025

Մեկ օրում հայտնաբերվել է 9 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 8-9-ը:

Բացահայտվել է 112 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է.
32 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
8 դեպք՝ հոգեկան ներգործության.
6-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության.
4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության, զենք-զինամթերքի առգրավման։
Բացահայտվել են նաև շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթուղթ կեղծելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման 5 դեպք։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 24 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում