Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 17:00 08-10-2025

Միքայել Սրբազանի դատավճիռը մեր ակցիայից հետո հետաձգվեց

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հանրային գործիչ Էլեոնորա Մանանդյանը իր համախոհների հետ հերթական ակցիան էր իրականացնում ԱԺ շենքի դիմաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Մանանդյանի համախոհներից մեկը նշեց, որ իրենց ակցիայի նպատակը Հայաստանի փրկությունն է․

«Ես ցավում եմ, որ մեր ազգը չի գիտակցում, որ կանգնած ենք ոչնչացման եզրին։ Մարդիկ, կարծես, թմբիրի մեջ են և հույս չեն տեսնում դուրս գալու։ Բայց մեր ազգը միշտ հերոսներ է ծնել, միշտ վերելքներ է ապրել։ Հիմա հերոսների ժամանակն է։ Ես կոչ եմ անում, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մեջ ունեն այդ եռքը, բարձրանան ու փրկեն մեր ազգը»։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ, պատասխանելով լրագրողի հարցին, նշեց, որ իրենց նախորդ ակցիայից հետո Սրբազանի դատավճիռը հետաձգվել է․

«Դատարանը հետաձգեց նրա դատավճիռը, և եթե ազգը ավելի բուռն արձագանքեր, արդյունքը կարող էր այլ լինել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է