copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 16:10 08-10-2025

Հայտարարագրումը չի չեղարկվել․ մի բան «տոնելուց» առաջ, ուշադիր կարդացեք

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի գրառումը․

Հայեր ջան, հայտարարագրումը ՉԻ ՉԵՂԱՐԿՎԵԼ:

Համատարած խրոխտ գրառումներ ու լայվեր հանդիպեցի, որոշեցի զգուշացնել, հայտարարագրումը չի չեղարկվել, ավելին՝ ավելի վատ ճանապարհով է գնալու:

Եթե նախկինում ունեիք հայտարարագիր լրացնելուց հրաժարվելու ու դրա համար տուգանք վճարելու իրավունք, հիմա ձեր փոխարեն արդեն որոշել են - ՊԵԿ-ը ձեր աշխատավարձի տվյալներով ԼՐԱՑՆՈՒՄ Է ՁԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ, դուք համարվում եք հայտարարագիր լրացրած, իսկ այդ ձեր կողմից չլրացրած հայտարարագրի անճշտություններն էլ մնում են ձեր պատասխանատվության տակ:

Մի ճշտում էլ - եթե ուզում եք սոց.վճարի վերադարձ ստանալ, հայտարարագիրը պետք է լրացնեք ԱՆՁԱՄԲ:

Ավելի վատ եղավ, իրականում:

Հ.Գ. Մի բան «տոնելուց» առաջ, մի քիչ ուշադիր կարդացեք կամ լսեք օրենքի փոփոխությունը, մեկ էլ մտածեք - այս իշխանությունը ե՞րբ է ինչ-որ քայլ արել, որն «ընդունելի է Հայաստանի ժողովրդի համար»…

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ