copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 21:58 07-10-2025

Նիկոլապետությունն իր գործը հեշտացրեց՝ մեյդանից հանելով թոշակառուներին. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

Կներեք, բայց պարտադիր հայտարարագրման, իբր, չեղարկման շուրջ ձեր ցնծությունը պիտի տրամաբանությամբ կտրեմ

Պարտադիր հայտարարագրումը չեն չեղարկում։

Եթե դու չես ներկայացնում հայտարարագիր, ապա քո փոխարեն հարկայինն ինքն է դա անում պարտադիր կերպով։

Այնուամենայնիվ այդ հայտարարագրի պատասխանատուն լինում ես ԴՈՒ, այլ ոչ թե հարկայինը։

Այսինքն եթե հարկայինը որոշել հայտարարագիրը ստուգել և որևէ խնդիր գտավ, ապա պատասխանատվությունը քո վրա է բարդելու։

Հասկացա՞ք, թե ինչ կատարվեց։

Եթե մինչ այս փոփոխությունը դու կարող էիր հրաժարվել հայտարարագիր ներկայացնելուց և վատագույն դեպքում միայն 2 անգամ կտուգանվեիր (սկզբում 15, իսկ հետո 50 հազար դրամի) ու վերջ, ապա հիմա ուզես թե ոչ, բայց համարվելու է, որ հայտարարագիրը տվել ես և դրանում եղած տվյալների պատասխանատվությունը քո վզով է։

Նիկոլապետությունն իր գործը հեշտացրեց՝ մեյդանից հանելով թոշակառուներին, միայն մեկ տեղից աշխատավարձ ստացող մարդկանց։ Փոխարենը կկարողանա կենտրոնանալ ցանկացած ընդդիմադրի, քննադատի կամ իրեն հետաքրքրող որևէ այլ անձի վրա։ Եթե այդ անձի մոտ բան չգտնի, ապա կսկսի խնամի-բարեկամներին քրքրել։

Եթե մինչ այս պահը հայտարարագրումը բոլորի խնդիրն էր, ապա առաջարկվող փոփոխություններից հետո եթե իշխանությունները սկսեն առանձին մարդկանց թիրախավորել այս «զենքով», հանրության լայն շերտերին այս խնդիրն այլևս չի հետաքրքրելու։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ