Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:57 03-04-2023

Փաշինյանը ծաղրում է թոշակառուներին


Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ փետրվարին անկանխիկ առևտուր կատարած թոշակառուները մարտին 286 մլն 711 հազար դրամի հավելում կստանան իրենց կենսաթոշակներին։

Փաշինյանը սա ներկայացնում էր որպես իր կառավարության վերջին նվաճումներից մեկը, սակայն այդ թիվը բաժանենք շուրջ 460 հազար ՀՀ թոշակառուների թվի վրա, ապա կստացվի, որ յուրաքանչյուր թոշակառու ստանալու է 590 դրամ ավելի գումար։

Մինչդեռ, 2023 թ-ի փետրվարին 2022 թ-ի փետրվարի համեմատ սպառողական ապրանքների գներն աճել են 8,1 տոկոսով։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները 2023թ. փետրվարին 2022թ. փետրվարի համեմատ՝ 9.8%-ով։

«Հայաստան» խմբակցությա պատգամավոր Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ հետ վճարումների հասանելիություն ոչ բոլոր թոշակառուներն ունեն։ «Հատկապես, հեռավոր շրջաններում կամ գյուղերում կան մարդիկ՝ ֆիզիկապես հնարավորություն չունեն օգտվելու քարտային առևտրի հնարավորությունից»։

Նա նաև ընդգծեց, որ հետ վերադարձի վրա սահմանափակում է կիրառվում՝ մինչև 5000 դրամ, միայն թե եզակի կարող են լինել դեպքեր, երբ վերադարձված գումարը հասնի 5000 դրամի։

«Հիմնականում, խոսքը 2-3 հազար դրամի մասին է։ 2020 թ-ից հետո կենսաթոշակը բարձրացել է 5000 դրամով։ Փոխարենը մոտավորապես 3 անգամ բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը։ Նման գնաճի պայմաններում՝ հատկապես միայնակ կենսաթոշակառուների իրավիճակը էլ ավելի է բարդանում, արդյունքում խորանում է աղքատությունը և ծայրահեղ աղքատությունը։

Սա այն դեպքում, երբ գործող իշխանության ներկայացրած ծրագրում տրամագծորեն հակառակն է գրված։ Այս իրավիճակում անկանխիկ գործարքներից ստացված հետ վերադարձի 2-3 հազարական դրամները որպես նկաճում ներկայացնելը ոչ միայն պոպոտլիզմ է, այլև՝ անբարոյականություն»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել